Genesis 11:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր համար անոր անունը Բաբելոն կոչուեցաւ, քանզի Տէրը հոն բոլոր երկրի լեզուն խառնակեց եւ Տէրը անկէ բոլոր երկրի երեսը ցրուեց զանոնք։
Armenian 2018
Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վասն որոյ նորա անունը Բաբիլոն կոչուեցաւ, որովհետեւ Եհովան այնտեղ խառնակեց բոլոր երկրի լեզուն. Եւ Եհովան նորանց ցրուեց այն տեղից բոլոր երկրի երեսի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները
Armenian NEA
Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել ], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։