Genesis 12:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինչո՞ւ համար ‘Ասիկա քոյրս է’, ըսիր եւ քիչ մնաց որ զանիկա ինծի կին պիտի առնէի. բայց հիմա ահա կինդ. ա՛ռ ու գնա՛»։
Armenian 2018
Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինչո՞ւ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա։
Armenian Eastern Bible 1994
Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։
Armenian NEA
Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”, և ես նրան կնության առա։ Արդ, ահա քո կինը քո առաջ է, ա՛ռ նրան ու շտապ հեռացի՛ր»։