Genesis 13:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Ղովտ իրեն համար Յորդանանի հովիտը ընտրեց ու դէպի արեւելք չուեց եւ իրարմէ զատուեցան։
Armenian 2018
Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։
Armenian Eastern Bible 1994
Ղովտն ընտրեց Յորդանանի ողջ շրջանը եւ գնաց դէպի արեւելք։ Այսպիսով եղբայրները բաժանուեցին միմեանցից։
Armenian NEA
Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ողջ շրջակայքն ու գնաց դեպի արևելք։ Եվ եղբայրները բաժանվեցին միմյանցից։