Genesis 14:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ապա դարձան եկան Ենմասեփաթ, այսինքն՝ Կադէս եւ Ամաղեկացիներուն բոլոր նահանգը ու Ասասանթամարի մէջ բնակող Ամօրհացիներն ալ զարկին։
Armenian 2018
Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դարձան ու եկան Էնմասեփաթ այսինքն Հադէս եւ յաղթահարեցին Ամաղեկացոց բոլոր նահանգը, եւ Ասասանթամարի մէջ բնակվող Ամօրհացիներին էլ։
Armenian Eastern Bible 1994
Նրանք վերադարձան Դատաստանի աղբիւրը, այսինքն՝ Կադէս, եւ կոտորեցին Ամաղէկի բոլոր իշխաններին ու Ասասանթամարում
Armenian NEA
Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։