Genesis 15:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ դուրս հանեց զանիկա ու ըսաւ. «Հիմա դէպի երկինք նայէ ու աստղերը համրէ, եթէ զանոնք համրել կրնաս»։ Եւ ըսաւ անոր. «Քու սերունդդ այսպէս պիտի ըլլայ»։
Armenian 2018
Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա դուրս հանեց նորան եւ ասեց. Դէպի երկինքը մտիկ արա, եւ աստղերը համարիր, եթէ որ կարող ես նորանց համարել. Եւ ասեց նորան. Այսպէս կլինի քո սերունդը։
Armenian Eastern Bible 1994
Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»։ Նա աւելացրեց.
Armenian NEA
Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։