Genesis 16:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Հագար իրեն հետ խօսող Տէրոջը անունը կանչեց՝ ըսելով. «Դուն իմ տեսիլքիս մէջ երեւցած Աստուածն ես», քանզի ըսաւ. «Արդեօք ո՞ղջ եմ՝ ՝ հոս՝ իմ տեսիլքէս ետքը»։
Armenian 2018
Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա իր հետ խօսող Եհովայի անունը կանչեց, թէ Դու իմ տեսիլքի Աստուածն ես որովհետեւ ասաց. Արդեօք էլ կտեսնե՞մ այստեղ իմ տեսիլքից յետոյ։
Armenian Eastern Bible 1994
Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ
Armenian NEA
Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։