Genesis 16:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աբրամ ըսաւ Սարային. «Ահա աղախինդ քու ձեռքդ է, քու աչքերուդ հաճոյ երեւցածին պէս ըրէ անոր»։ Երբ Սարա նեղեց զանիկա, Հագար անոր երեսէն փախաւ։
Armenian 2018
Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբրամն ասեց Սարային. Ահա քո աղախինը քո ձեռքին է, արա նորան ինչ որ հաճոյ է քո աչքին. Եւ Սարան նեղեց նորան, եւ նա փախաւ նորա երեսիցը։
Armenian Eastern Bible 1994
Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»։ Սարան չարչարեց
Armenian NEA
Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։