Genesis 18:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց Սառա ուրացաւ ու ըսաւ. «Չխնդացի». քանզի վախցաւ։ Եւ Տէրը ըսաւ. «Ո՛չ, խնդացիր»։
Armenian 2018
Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Սարրան ուրացաւ եւ ասեց. Չեմ ծիծաղել, որովհետեւ վախեց։ Իսկ նա ասեց. Ոչ. Ծիծաղեցիր։
Armenian Eastern Bible 1994
Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»։ Նա վախեցել էր։ Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»։
Armenian NEA
Սառան, քանի որ վախեցել էր, ժխտեց՝ ասելով. «Ես չծիծաղեցի»։ Եվ Տերն ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։