Genesis 19:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ անիկա կը տնտնար, այն մարդիկը բռնեցին անոր ձեռքէն ու անոր կնոջ ձեռքէն եւ անոր աղջիկներուն ձեռքէն, Տէրոջը անոր ողորմելովը ու հանեցին զանիկա եւ քաղաքին դուրսի դին դրին։
Armenian 2018
Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երբոր նա ուշանում էր, այն մարդիկը բռնեցին նորա ձեռքիցը եւ նորա կնոջ ձեռքիցը եւ նորա աղջկերանց ձեռքիցը՝ Եհովան նորան ողորմելովը, եւ դուրս հանեցին նորան եւ քաղաքի դուրսը դրին։
Armenian Eastern Bible 1994
Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից
Armenian NEA
Նրանք իրար անցան։ Եվ քանի որ Տերը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքից և նրանց քաղաքից դուրս հանեցին։