Genesis 19:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու երբ զանոնք դուրս հանեցին, մէկը ըսաւ. «Անձդ ազատելու համար փախիր. ետիդ մի՛ նայիր եւ բոլոր դաշտին մէջ մի՛ կայնիր. լեռը փախիր, չըլլայ որ կորսուիս»։
Armenian 2018
Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ երբոր նորանց դուրս հանեցին, նորանցից մէկն ասեց. Անձդ ազատիր, ետեւիդ մտիկ մի տար, եւ բոլոր դաշտումը մի կանգնիր. Սարը փախիր, որպէս զի չկորչիս։
Armenian Eastern Bible 1994
Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում։ Փախի՛ր
Armenian NEA
Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։