Genesis 19:33 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այն գիշերը իրենց հօրը գինի խմցուցին ու մեծ աղջիկը մտաւ ու իր հօրը հետ պառկեցաւ եւ Ղովտ չիմացաւ անոր պառկիլը ու ելլելը։
Armenian 2018
Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն գիշերը իրանց հօրը գինի խմեցրին, եւ մեծ աղջիկը գնաց եւ իր հօր հետ պառկեց. Եւ Ղովտը չիմացաւ նորա պառկելը եւ վեր կենալը։
Armenian Eastern Bible 1994
Նրանք իրենց հօրը գինի խմեցրին այդ գիշեր։ Աւագ դուստրն այդ գիշեր պառկեց իր հօր հետ, իսկ Ղովտը չիմացաւ նրա պառկելն ու
Armenian NEA
Նրանք այդ գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և ավագը այդ գիշեր մերձեցավ իր հոր հետ։ Ղովտը չիմացավ ո՛չ նրա պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։