Genesis 19:38 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Պզտիկն ալ որդի մը ծնաւ ու անոր անունը Բենամմի դրաւ։ Ասիկա Ամմոնացիներուն հայրն է մինչեւ այսօր։
Armenian 2018
Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի։ Նա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պզտիկն էլ որդի ծնեց, եւ նորա անունը Բենամմի դրաւ. Սա է Ամմոնի որդկանց հայրը մինչեւ այսօր։
Armenian Eastern Bible 1994
Կրտսերը նոյնպէս ծնեց որդի եւ նրա անունը դրեց Ամման, որ նշանակում է «Իմ ազգատոհմի որդի»։ Նա է ամոնացիների նախահայրը
Armenian NEA
Կրտսերը նույնպես որդի ծնեց և նրա անունը դրեց Ամման՝ ասելով. «Իմ ազգականի որդի է»։ Նա այսօրվա ամովնացիների նախահայրն է։