Genesis 2:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու երրորդ գետին անունը Տիգրիս է. ասիկա Ասորեստանի արեւելեան կողմը կ’երթայ։
Armenian 2018
Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երրորդ գետի անունը Տիգրիս է. Սա գնում է Ասորեստանի առաջովը։ Եւ չորրորդ գետը Եփրատն է։
Armenian Eastern Bible 1994
Երրորդ գետը Տիգրիսն է։ Սա հոսում է դէպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։
Armenian NEA
Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։