Genesis 2:19 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Տէր Աստուած դաշտին բոլոր գազաններն ու երկնքի բոլոր թռչունները հողէն շինեց եւ Ադամին առջեւ բերաւ, որպէս զի տեսնէ թէ անոնց ի՛նչ անուն պիտի դնէ։ Ադամ ի՛նչ անուն, որ դրաւ շնչաւոր կենդանիի, այն եղաւ անոր անունը։
Armenian 2018
Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովայ Աստուածը շինեց հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները, եւ բերաւ Ադամի մօտ, որ տեսնէ թէ նորանց ինչ անուն կկոչէ, եւ ամեն ինչ որ Ադամը շնչաւոր կենդանին կոչեց՝ նա է նորա անունը։
Armenian Eastern Bible 1994
Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը
Armenian NEA
Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։