Genesis 2:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ Տէր Աստուած երկիրն ու երկինքը ըրաւ, դեռ դաշտին բոլոր բոյսերը՝ երկրի վրայ չեղած եւ դաշտին բոլոր խոտը՝ դեռ չբուսած. քանզի Տէր Աստուած երկրի վրայ տակաւին անձրեւ բերած չէր ու գետինը մշակող մարդ չկար,
Armenian 2018
երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ դաշտի բոլոր բոյսերը տակաւին երկրի վերայ չկային, եւ դաշտի բոլոր խոտերը տակաւին չէին բուսած. Որովհետեւ Եհովայ Աստուածը երկրի վերայ անձրեւ չէր բերել, եւ մարդ չկար հողը գործելու.
Armenian Eastern Bible 1994
երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել
Armenian NEA
երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։