Genesis 20:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ասկէ զատ իրաւցընէ իմ քոյրս է. հօրս աղջիկն է, բայց մօրս աղջիկը չըլլալուն՝ իմ կինս եղաւ։
Armenian 2018
Եվ իսկապես իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իրաւ էլ իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։
Armenian Eastern Bible 1994
Բայց նա, արդարեւ, իմ քոյրն է իմ հօր եւ ոչ թէ մօր կողմից, եւ դարձաւ իմ կինը։
Armenian NEA
Բայց նա, արդարև, իմ քույրն է հորս կողմից և ոչ մորս կողմից, և դարձավ իմ կինը։