Genesis 20:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Աբիմելէք կանչեց Աբրահամը ու ըսաւ անոր. «Մեզի ի՞նչ ըրիր. ես քեզի դէմ ի՞նչ յանցանք ըրի, որ իմ վրաս ու թագաւորութեանս վրայ մեծ մեղք մը բերիր. չգործուելու գործեր ընել տուիր ինծի»։
Armenian 2018
Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։
Armenian Eastern Bible 1994
Աբիմելէքը կանչեց Աբրահամին ու ասաց նրան. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիր դու մեր գլխին։ Մենք ի՞նչ մեղք էինք գործել քո
Armenian NEA
Ապա Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Մեզ այդ ի՞նչ արեցիր։ Մի՞թե մենք որևէ մեղք էինք գործել քո դեմ, որ իմ ու իմ թագավորության վրա այդպիսի մեծամեծ մեղք բարդեցիր։ Դու ինձ հետ արեցիր այն, ինչ ոչ ոք չի անի»։