Genesis 21:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աստուած տղուն ձայնը լսեց ու Աստուծոյ հրեշտակը երկնքէն կանչեց Հագարը ու անոր ըսաւ. «Հագա՛ր, քեզի ի՞նչ եղաւ. մի՛ վախնար, վասն զի Աստուած լսեց տղուն ձայնը՝ անոր եղած տեղէն։
Armenian 2018
Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աստուած տղայի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին, եւ նորան ասեց, Հագար, ի՞նչ է քեզ. Մի՛ վախեցիր, Աստուած լսեց տղայի ձայնը ուր որ նա է։
Armenian Eastern Bible 1994
Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից։ Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել,
Armenian NEA
Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։