Genesis 21:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Աբրահամ իրեն ծնած, այսինքն Սառային իրեն ծնած, իր որդիին անունը Իսահակ դրաւ։
Armenian 2018
Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ դրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարրան նորա համար ծնել էր, Իսահակ կոչեց։
Armenian Eastern Bible 1994
Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ։
Armenian NEA
Աբրահամն իր որդու անունը, որին Սառան ծնեց իր համար, Իսահակ դրեց։