Genesis 22:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աբրահամ ողջակէզին փայտերը առաւ ու իր որդիին Իսահակի վրայ դրաւ եւ ինք իր ձեռքը առաւ կրակը ու դանակը ու երկուքը մէկտեղ գացին։
Armenian 2018
Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա. իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։
Armenian Eastern Bible 1994
Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով
Armenian NEA
Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց այն իր որդի Իսահակի վրա, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։