Genesis 24:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աղջիկը խիստ գեղեցիկ տեսքով կոյս մըն էր ու այր մարդ մը զանիկա գիտցած չէր։ Անիկա իջաւ աղբիւրը ու իր սափորը լեցուց ու կը դառնար։
Armenian 2018
Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ աղջիկը մի շատ գեղեցիկ տեսքով կոյս էր, եւ մարդ նորան գիտեցած չէր. Եւ նա իջաւ աղբիւրը, եւ իր սափորը լցրեց ու վեր գնաց։
Armenian Eastern Bible 1994
Կոյսը դէմքով շատ գեղեցիկ էր, մի աղջիկ, որին դեռ տղամարդ չէր մօտեցել։ Նա իջաւ աղբիւրի մօտ, լցրեց իր սափորն ու ելաւ։
Armenian NEA
Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։