Genesis 24:46 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ անիկա շուտով սափորը իր ուսէն վար առաւ ու ըսաւ. ‘Խմէ եւ ուղտերուդ ալ խմցնեմ’. ուստի ես խմեցի եւ ուղտերուն ալ խմցուց։
Armenian 2018
Նա իր սափորն իսկույն իջեցրեց իր ուսի վրայից և ասաց. “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”։ Ես խմեցի, և ուղտերին էլ խմեցրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա շուտով իր սափորը իր ուսի վերայից իջեցրեց, եւ ասեց. Խմիր եւ ուղտերիդ էլ կխմեցնեմ. Եւ ես խմեցի, եւ ուղտերին էլ խմեցրեց։
Armenian Eastern Bible 1994
Նա իր ուսից փութով իջեցրեց սափորն ու ասաց. «Դու խմի՛ր, յետոյ քո ուղտերին էլ ջուր կը տամ»։ Ես խմեցի, եւ նա իմ
Armenian NEA
Նա փութով իջեցրեց սափորն ու ասաց. “Դու խմի՛ր, հետո քո ուղտերին էլ ջուր կտամ”։ Ես խմեցի, և նա իմ ուղտերին էլ ջուր տվեց։