Genesis 24:49 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ հիմա եթէ իմ տիրոջս շնորհք ու ճշմարտութիւն պիտի ընէք, ըսէք ինծի եւ եթէ ոչ՝ նորէն ինծի ըսէք, որ ես աջ կողմը կամ ձախ կողմը դառնամ»։
Armenian 2018
Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ արդ եթէ իմ տիրոջը շնորհք եւ հաւատարմութիւն էք անելու, ինձ պատմեցէք. Եւ եթէ ոչ, ինձ ասեցէք. Որ ես աջ կամ ձախ դառնամ։
Armenian Eastern Bible 1994
Արդ, եթէ իմ տիրոջ նկատմամբ շնորհ եւ արդար գործ էք անելու, ասացէ՛ք ինձ։
Armenian NEA
Արդ, ասե՛ք ինձ, իմ տիրոջ նկատմամբ շնորհ և արդարություն ցուցաբերելո՞ւ եք։ Իսկ եթե ոչ, ասե՛ք ինձ, որ աջ կամ ձախ գնամ»։