Genesis 24:56 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Բայց ինք ըսաւ անոնց. «Զիս մի՛ արգիլէք, քանի որ Տէրը իմ ճամբաս յաջողցուց, թո՛ղ տուէք զիս որ տիրոջս երթամ»։
Armenian 2018
Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա ասեց նորանց. Ինձ մի ուշացնէք, որովհետեւ Եհովան յաջողել է իմ ճանապարհը. Ինձ ճանապարհեցէք, եւ ես իմ տիրոջ մօտ գնամ։
Armenian Eastern Bible 1994
Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահէք, որովհետեւ Տէրը յաջողութիւն է պարգեւել իմ գործին։ Թողէ՛ք որ գնամ տիրոջս մօտ»։
Armenian NEA
Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողեցրեց իմ առաքելությունը։ Թողե՛ք, որ գնամ տիրոջս մոտ»։