Genesis 26:15 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իր հօրը Աբրահամին օրերը իր հօրը ծառաներուն փորած բոլոր ջրհորները Փղշտացիները գոցեցին հող լեցնելով։
Armenian 2018
Եվ իր հոր՝ Աբրահամի օրոք իր հոր ծառաների բոլոր ջրհորները փղշտացիները փակեցին և դրանք հողով լցրին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ իր հօր Աբրահամի օրերումն իր հօր ծառաների փորած բոլոր ջրհորները Փղշտացիք գոցեցին, եւ հողով լցրին նորանց։
Armenian Eastern Bible 1994
Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները.
Armenian NEA
և այն բոլոր ջրհորները, որ նրա հոր՝ Աբրահամի օրոք փորել էին նրա ծառաները, խցանեցին և հողով լցրին։