Genesis 26:7 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու այն տեղին մարդիկը հարցուցին անոր իր կնոջ համար եւ անիկա ըսաւ. «Իմ քոյրս է», քանզի «Իմ կինս է» ըսելու վախցաւ։ «Չըլլայ որ, ըսաւ, այս տեղին մարդիկ զիս մեռցնեն Ռեբեկային համար». վասն զի անիկա տեսքով գեղեցիկ էր։
Armenian 2018
Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն տեղի մարդիկը հարցրին նորանից նորա կնոջ մասին. Եւ նա ասեց. Իմ քոյրն է նա. որովհետեւ վախեց ասելու՝ թէ Իմ կինն է, մի գուցէ այս տեղի մարդիկը ինձ սպանեն Ռեբեկայի պատճառով. որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։
Armenian Eastern Bible 1994
Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»։ Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի
Armenian NEA
Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։