Genesis 27:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու Յակոբ իր հօրը ըսաւ. «Ես քու անդրանիկ որդիդ Եսաւն եմ, ինծի ըսածիդ պէս ըրի։ Շնորհք ըրէ՛, ելի՛ր, նստէ՛ եւ իմ որսէս կեր, որպէս զի քու հոգիդ զիս օրհնէ»։
Armenian 2018
Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ »։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յակոբն ասեց իր հօրը. Ես քո անդրանիկ Եսաւն եմ. Ես արի ինչպէս որ ասեցիր ինձ. Վեր կաց, նստիր, եւ կեր իմ որսիցը, որ քո հոգին ինձ օրհնէ։
Armenian Eastern Bible 1994
Յակոբը պատասխանեց հօրը. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին։ Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ։ Արի նստի՛ր ու կե՛ր իմ
Armenian NEA
Հակոբն ասաց հորը. «Եսավն եմ՝ քո անդրանիկը։ Արեցի այն, ինչ ասացիր ինձ։ Վե՛ր կաց, նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»։