Genesis 27:21 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իսահակ ըսաւ Յակոբին. «Մօտ եկուր որպէս զի քեզ շօշափեմ, որդեա՜կ իմ, թէ արդեօք դուն իմ որդիս Եսա՞ւն ես, թէ ոչ»։
Armenian 2018
Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցի՛ր, և թող շոշափեմ քեզ, որդի՛ս, թե արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Իսահակն ասեց Յակոբին. Մօտեցիր եւ թող քեզ շօշափեմ, որդիս, թէ արդե՞օք դու ես իմ որդի Եսաւը, թէ ոչ։
Armenian Eastern Bible 1994
Իսահակն ասաց Յակոբին. «Մօ՛տ արի, որ շօշափեմ քեզ, որդեա՛կ, որպէսզի իմանամ, թէ դո՞ւ ես իմ որդի Եսաւը, թէ՞ ոչ»։
Armenian NEA
Իսահակն ասաց Հակոբին. «Մո՛տ արի, որ շոշափեմ քեզ, որդյա՛կ, որպեսզի տեսնեմ, թե դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։