Genesis 27:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Յակոբ իր հօրը Իսահակին մօտեցաւ, որ շօշափեց զանիկա ու ըսաւ. «Ձայնը Յակոբին ձայնն է, բայց ձեռքերը Եսաւին ձեռքերն են»։
Armenian 2018
Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, եւ նա շօշափեց նորան եւ ասեց. Ձայնը Յակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսաւի ձեռքերը։
Armenian Eastern Bible 1994
Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, սա շօշափեց նրան ու ասաց. «Ձայնդ Յակոբի ձայնն է, բայց ձեռքերդ Եսաւի ձեռքերն են»։
Armenian NEA
Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին. նա շոշափեց նրան ու ասաց. «Թեև ձայնը Հակոբի ձայնն է, բայց ձեռքերը Եսավի ձեռքերն են»։