Genesis 27:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ Իսահակ դադարեցաւ Յակոբը օրհնելէ ու հազիւ թէ Յակոբ իր հօրը Իսահակին առջեւէն ելեր էր, անոր եղբայրը Եսաւ որսէն եկաւ։
Armenian 2018
Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ երբոր Իսահակը Յակոբին օրհնեց վերջացրեց, եւ եղաւ հէնց որ Յակոբը դուրս եկաւ իր հօր Իսահակի առջեւից, նորա եղբայր Եսաւը եկաւ որսիցը։
Armenian Eastern Bible 1994
Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց, եւ Յակոբը գնաց իր հայր Իսահակի մօտից, որսից եկաւ նրա եղբայր Եսաւը։
Armenian NEA
Երբ Իսահակն ավարտեց իր որդի Հակոբին օրհնելը, և Հակոբը գնաց իր հայր Իսահակի մոտից, որսից եկավ Եսավը՝ նրա եղբայրը։