Genesis 27:46 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Ռեբեկա ըսաւ Իսահակին. «Քետի աղջիկներուն պատճառաւ հոգիէս զզուեր եմ. եթէ Յակոբ այս երկրին աղջիկներէն, ասոնց պէս Քետի աղջիկներէն, կին առնէ, ալ այս կեանքս ի՞նչ պէտք է ինծի»։
Armenian 2018
Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ռեբեկան ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. Եթէ Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք։
Armenian Eastern Bible 1994
Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»։ Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի
Armenian NEA
Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։