Genesis 27:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Հիմա դէպի հօտը գնա ու անկէ ինծի երկու աղէկ ուլ բեր այծերէն եւ անոնցմէ քու հօրդ համար խորտիկներ պատրաստեմ իր սիրածին պէս
Armenian 2018
Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Գնա հօտերի մօտ եւ այն տեղից ինձ համար երկու լաւ այծի ուլեր բեր. Եւ ես նորանցից խորտիկներ շինեմ քո հօր համար ինչպէս որ նա սիրում է։
Armenian Eastern Bible 1994
Գնա՛ եւ հօտի միջից ինձ երկու մատղաշ ու ընտիր ուլ բե՛ր, որ դրանցով քո հօր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։
Armenian NEA
Գնա՛ և հոտի միջից երկու մատղաշ ու ընտիր ո՛ւլ բեր ինձ, որ դրանցով քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։