Genesis 28:12 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երազ մը տեսաւ։ Սանդուխ մը երկրի վրայ դրուած էր, որուն գլուխը երկինք կը հասնէր եւ ահա Աստուծոյ հրեշտակները անկէ կ’ելլէին ու կ’իջնէին։
Armenian 2018
Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։
Armenian Eastern Bible 1994
Նա երազ տեսաւ. երկրի վրայ հաստատուած էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով
Armenian NEA
Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։