Genesis 28:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ ահա Տէրը կայնեցաւ անոր վրայ ու ըսաւ. «Ես եմ Եհովան, քու հօրդ Աբրահամին Աստուածը ու Իսահակին Աստուածը։ Այդ երկիրը, որուն վրայ դուն կը պառկիս, քեզի ու քու սերունդիդ պիտի տամ.
Armenian 2018
Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.
Armenian Eastern Bible 1994
Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ։ Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը։ Մի՛ վախեցիր,
Armenian NEA
Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։