Genesis 28:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն Եսաւ Իսմայէլին գնաց եւ իր առաջուան կիներէն զատ՝ Աբրահամին որդիին Իսմայէլին աղջիկը Նաբէօթի քոյրը Մայէլէթը իրեն կին առաւ։
Armenian 2018
Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և Նաբէօթի քոյր Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։
Armenian Eastern Bible 1994
ուստի գնաց Իսմայէլի մօտ եւ ի յաւելումն իր ունեցած կանանց, կին առաւ նաեւ Աբրահամի որդի Իսմայէլի դուստր Մայելէթին՝
Armenian NEA
Ուստի նա գնաց Իսմայելի մոտ և իր կանանցից բացի կին առավ նաև Աբրահամի որդի Իսմայելի դուստր Մայելեթին՝ Նաբեովթի քրոջը։