Genesis 29:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ նայեցաւ ու ահա դաշտին մէջ հոր մը կար եւ որուն քով ոչխարներու երեք հօտ պառկեր էր. քանզի այն հորէն կը խմցնէին հօտերը ու հորին բերանը մեծ քար մը կար։
Armenian 2018
Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ ահա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. Եւ հորի բերանին մի մեծ քար կար։
Armenian Eastern Bible 1994
Նա դաշտում մի ջրհոր տեսաւ։ Այնտեղ մակաղել էր ոչխարների երեք հօտ. այդ ջրհորից ջուր էին տալիս ոչխարներին։
Armenian NEA
Նա նայեց և դաշտի մեջ մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարի երեք հոտ էր մակաղել, քանի որ այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար էր դրված։