Genesis 3:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ կնոջ ըսաւ. «Քու յղութեանդ ցաւերը խիստ պիտի շատցնեմ։ Ցաւով զաւակ ծնանիս ու էրկանդ հնազանդ ըլլաս ու անիկա քու վրադ իշխէ»։
Armenian 2018
Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կնոջն ասաց. Շատ պիտի շատացնեմ քո յղութեան ցաւերը, եւ ցաւով զաւակ ծնես, եւ դէպի քո մարդը լինի քո փափաքը. Եւ նա իշխէ քեզ վերայ։
Armenian Eastern Bible 1994
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները։ Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի
Armenian NEA
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։