Genesis 3:17 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եւ Ադամին ըսաւ. «Որովհետեւ դուն քու կնոջդ խօսքը մտիկ ըրիր եւ այն ծառէն կերար, որուն համար պատուիրեցի քեզի՝ ըսելով՝ ‘Չուտես անկէ’, երկիրը քու պատճառաւդ անիծեա՛լ ըլլայ, կեանքիդ բոլոր օրերուն մէջ նեղութիւնով ուտես անկէ
Armenian 2018
Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։
Armenian Eastern Bible 1994
Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել,
Armenian NEA
Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը,