Genesis 3:8 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Օրուան զով ատենը պարտէզին մէջ պտըտող Տէր Աստուծոյ ձայնը լսելով՝ Ադամ ու իր կինը Տէր Աստուծոյ երեսէն պարտէզին ծառերուն մէջ պահուեցան։
Armenian 2018
Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եհովայ Աստուծոյ ձայնը լսեցին, որ օրուայ հով ժամանակին պարտէզումը ման էր գալիս. Եւ Ադամը եւ իր կինը թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը պարտէզի ծառերի մէջ։
Armenian Eastern Bible 1994
Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին
Armenian NEA
Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։