Genesis 30:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Լիա ըսաւ. «Երանելի եմ ես. քանզի աղջիկները ինծի երանի՜ պիտի ըսեն»։ Ու անոր անունը Ասեր դրաւ։
Armenian 2018
Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր դրեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Լիան ասեց. Երանելի եմ. որովհետեւ աղջիկները ինձ պիտի երանեն. Եւ նորա անունը Ասեր դրաւ։
Armenian Eastern Bible 1994
Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»։ Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն։
Armenian NEA
Լիան ասաց. «Երջանիկ եմ, որովհետև կանայք ինձ երանի են տալու»։ Եվ որդու անունը դրեց Ասեր, որ նշանակում է «մեծություն»։