Genesis 30:33 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ ասկէ ետեւ՝ իմ արդարութիւնս քու առջեւդ պիտի յայտնուի, երբ իմ վարձքիս հոգ տանիս։ Իմ քովս գտնուած ամէն պիսակ ու խայտախարիւ չեղած այծ ու սեւ չեղած ոչխար գողցուած սեպուի»։
Armenian 2018
Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ էգուցուայ օրն իմ արդարութիւնը քո առաջին կյայտնուի. Երբոր գաս իմ վարձքի վերայ նայելու, բոլոր ինձ մօտ գտնուած այծերը որ պիսակ ու խայտախարիւ չլինին՝ եւ ոչխարները սեւ, նա գողացուած լինի ինձ մօտ։
Armenian Eastern Bible 1994
Իմ արդար լինելը կ՚երեւայ վաղը, որ ես վարձ ունեմ քեզնից ստանալիք։ Այն բոլոր այծերը, որոնք բծաւոր ու պտաւոր չեն, եւ
Armenian NEA
Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։