Genesis 30:41 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Երբ զօրաւոր ոչխարները կը տաքնային, Յակոբ այն գաւազանները ոչխարներուն աչքին առջեւ՝ աւազաններուն մէջ կը դնէր, որպէս զի գաւազաններուն առջեւ տաքնան։
Armenian 2018
Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ եղաւ որ միշտ զօրաւոր ոչխարները տաքանալիս, Յակոբն այն գաւազանները ոչխարների աչքի առաջին աւազանների մէջ էր դնում, որ գաւազանների առաջին տաքանան։
Armenian Eastern Bible 1994
Երբ գալիս էր մաքիների զուգաւորուելով յղիանալու ժամանակը, Յակոբը գաւազանները դնում էր մաքիների դիմաց, գուռերի մէջ,
Armenian NEA
Երբ գալիս էր մաքիների զուգավորվելու և հղիանալու ժամանակը, Հակոբը գավազանները դնում էր մաքիների դիմաց՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք բեղմնավորվեն գավազանների մոտ։