Genesis 31:52 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս դէզը վկայ ու այս արձանը վկայ ըլլան, որ այս դէզէն չանցնիմ քեզի գալու եւ դուն այս դէզէն ու այս արձանէն չանցնիս ինծի գալու, չարիք ընելու համար։
Armenian 2018
վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վկայ է այս դէզը եւ վկայ է այս արձանը, որ ես այս դէզից չանցնեմ դէպի քեզ, եւ դու այս դէզից եւ այս արձանից չանցնես դէպի ինձ, չարիքի համար։
Armenian Eastern Bible 1994
վկայ թող լինի այս քարակոյտը, վկայ թող լինի այս կոթողը, որ ես չեմ անցնի քարակոյտից այն կողմ, իսկ դու էլ չես անցնի
Armenian NEA
վկա թող լինի այս բլուրը, վկա թող լինի այս կոթողը, որ ես չար դիտավորությամբ չեմ անցնի բլուրից այն կողմ, իսկ դու չես անցնի բլուրից ու կոթողից այս կողմ։