Genesis 31:53 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Աբրահամին Աստուածը եւ Նաքովրին Աստուածը, անոնց հայրերուն Աստուածը մեր մէջ դատաւոր ըլլայ». Յակոբ իր հօրը Իսահակին Երկիւղովը երդում ըրաւ։
Armenian 2018
Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Աբրահամի Աստուածը եւ Նաքովրի Աստուածը, նորանց հայրերի Աստուածը մեր մէջը դատաւոր լինի։ Եւ Յակոբն իր հայր Իսահակի Երկիւղովը երդում արաւ։
Armenian Eastern Bible 1994
Մեր դատաւորը Աբրահամի Աստուածը, Նաքորի Աստուածը, նրանց հայրերի Աստուածը թող լինի»։
Armenian NEA
Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։