Genesis 32:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա քու ծառադ Յակոբ ալ ետեւնիս է»։ Քանզի ըսաւ. «Առջեւէս գացող ընծաներով անոր երեսը կը կակուղցնեմ եւ անկէ ետքը անոր երեսը կը տեսնեմ. թերեւս զիս ընդունի»։
Armenian 2018
Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ասեցէք. Ահա քո ծառայ Յակոբն էլ մեր ետեւին է. որովհետեւ ասում էր, կկակղացնեմ նորա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, եւ յետոյ կտեսնեմ նորա երեսը, գուցէ ինձ ընդունէ։
Armenian Eastern Bible 1994
Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»։ Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ
Armenian NEA
Եվ առաջինին, երկրորդին, երրորդին ու բոլոր նրանց, ովքեր հոտերի հետ գնում էին առջևից, ասաց. «Այսպե՛ս կասեք Եսավին, երբ նրան հանդիպեք։