Genesis 33:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Լիա ալ ու իր զաւակները մօտեցան ու խոնարհութիւն ըրին եւ ետքը Յովսէփ ու Ռաքէլ մօտեցան ու խոնարհութիւն ըրին։
Armenian 2018
Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Լիան էլ եւ իր զաւակները մօտեցան, եւ խոնարհութիւն արին. Եւ յետոյ Յովսէփը եւ Ռաքէլը մօտեցան եւ խոնարհութիւն արին։
Armenian Eastern Bible 1994
Մօտեցան նաեւ Լիան ու իր որդիները եւ խոնարհուեցին նրա առաջ։ Յետոյ մօտեցան Յովսէփն ու Ռաքէլը եւ խոնարհուեցին նրա
Armenian NEA
Մոտեցան նաև Լիան ու իր որդիները և խոնարհվեցին նրա առաջ։ Ապա մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհվեցին նրա առաջ։