Genesis 34:22 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Բայց այն մարդիկը մեզի հետ բնակելու, մէկ ժողովուրդ ըլլալու համար միայն այս բանը կը պահանջեն մեզմէ, որ իրենց թլփատուելուն պէս, մեր ամէն արուն թլփատուի.
Armenian 2018
Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։
Armenian Eastern Bible 1994
Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր
Armenian NEA
Այդ մարդիկ կնմանվեն մեզ ու կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն մի պայմանով, որ մեր բոլոր արուները թլփատվեն, ինչպես իրենք են այդ անում։