Genesis 34:26 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ Եմովրը եւ անոր որդին Սիւքէմը սուրի բերնէ անցուցին եւ Սիւքէմին տունէն առին Դինան ու դուրս ելան։
Armenian 2018
Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։
Armenian Eastern Bible 1994
Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին։
Armenian NEA
Նրանք սրի քաշեցին նաև Եմովրին ու նրա որդի Սյուքեմին. Սյուքեմի տնից վերցրին Դինային ու գնացին։