Genesis 34:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Յակոբին որդիները լսածնուն պէս՝ դաշտէն եկան. զայրացան ու խիստ բարկացան. քանզի ան Յակոբին աղջկանը հետ պառկելով՝ Իսրայէլի մէջ անզգամութիւն ըրաւ, որ այսպէս ըլլալու չէր։
Armenian 2018
Հակոբի որդիները եկան դաշտից և հենց որ լսեցին, նեղվեցին ու շատ բարկացան, որ Սյուքեմն Իսրայելում անզգամություն արեց՝ Հակոբի աղջկա հետ պառկելով, և որ այդպիսի բան չպետք է լիներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։
Armenian Eastern Bible 1994
Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները։ Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան։ Նրանք շատ տխրեցին, որովհետեւ
Armenian NEA
Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։