Genesis 35:3 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ու ելլելով դէպի Բեթէլ երթանք ու հոն սեղան մը շինեմ Աստուծոյ, որ իմ նեղութեանս օրը ինծի լսեց ու իմ գացած ճամբուս մէջ ինծի հետ էր»։
Armenian 2018
Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։
Armenian Eastern Bible 1994
որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ
Armenian NEA
Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։